Աշխարհի կրոնները շարքից. ՌԱՍՏԱՖԱՐԻԱՆԻԶՄ
Ռաստաֆարիանիզմը աֆրո-կենտրոն աբրահամյան կրոն է` հիմնված Աստվածաշնչի յուրահատուկ մեկնաբանության վրա:
Ռաստաֆարիական սևամորթերը` փորձելով բացատրել իրենց ռասային բաժին ընկած տառապանքները, իրենց ընկալում են «Աստծո ընտրյալ ազգ»:
Նրանք նույնացնում են իրենց բաբելոնացիների կողմից գերեվարված և հալածված հրեաների հետ. տարբերությամբ, որ իրենց հալածել են եվրոպացիները:
Այսպիսով, նրանք նեգրերին համարում են իսրայելցիներ, իսկ Եթավպիան` Սիոն, քանի-որ Եթովպիան, շարժման ծնունդի ժամանակ, առանձնանում էր գաղութացված Աֆրիկայի ֆոնի վրա ինչպես միակ անկախությունը պահպանած աֆրիկյան պետություն:
Ռաստաֆարիական շարժումը սկիզբ է առել Ջամայկայում, Ռաս Տաֆարիի (1892-1975) որպես եթովպիական կայսր թագադրումից հետո:
Նրա կառավարումը համարվել է ի կատար ածված մարգարեություն` փրկչի գալուստ, որն եկել էր Իսրայելի մոլորված գառներին (հասկացի` սևամորթերին) հավաքելու, Աֆրիկա վերադարձնելու և 1000-ամյա թագավորություն հիմնելու համար:
Նման տարօրինակ պնդման համար հիմք էր ընդունվել եթովպիական թագավորական ընտանիքի Սողոմոն թագավորից սերելու մասին առասպելը, իսկ Սողոմոնը բիբլիական Դավիթ թագավորի որդին էր: Այպիսով, Կայսր Տաֆարին սերում էր Դավթի տոհմից, որը սպասվելիք Իսրայելի փրկչի առանցքային հատկանիշներից էր:
Ռաստաֆարիացիներին կարելի է տարբերել յուրօրինակ սանրվածքով` երկար բրդանման հյուսքերով, որոնք իբր օժտված են միստիկ հատկություններով: Նրանք հավատում են, որ մազերում կենտրոնացած է մարդու ուժը, ճիշտ ինչպես բիբլիական Սամսոնի մոտ: Դրանք հայտնի են «դրեդլոք» անվան տակ, որն անգլերեն «dread» (երկյուղ, ահ) արմատից է առաջացել: Սակայն պարզ չէ. ի՞նչն է իրականում սարսափեցրել բառի հեղինակներին` սևամորթերի ըմբոստությու՞նը, թե՞ անխնամ մազերում կուտակված կեխտն ու պարազիտները:
Հայտնի է միայն, որ ռաստաֆարիականները որոշ ժամանակ հետապնդվել են Ջամայկայի իշխանությունների կողմից` ինչպես ռասիստական և ծայրահեղական գաղափարներին հակվածության, այդպես էլ մարիխուանայի ակտիվ օգտագործման համար: Վերջինս հանդիսանում է ռաստա շարժման կարևորագույն ատրիբուտ:
Մարիխուանան նրաց համար լոկ հաճույքի աղբյուր չէ: Այն օգտագործվում է ծեսերի մեջ` միասնականության զգացումը խրախուսելու և հոգևոր հայտնություններ ստանալու նպատակով:
Կայսր Ռաս Տաֆարին սպանվեց 1975-ին, 83 տարեկանում` հեղաշրջման ժամանակ:
Ներկայումս աշխարհում կա 700,000-1,000,000 կրոնի հետևորդ:
Կայքի նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում կայքի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Աղբյուր` <a href='http://atheist.am/post/read/76/'>atheist.am</a>