Սոցիալական երևույթ, երբ մարդկանց մոտ զանգվածային հիստերիա է սկսվում հասարակությանը կամ նրա բարոյական արժեքներին իբր սպառնացող որևէ երևույթի վերաբերյալ: Բարոյական խուճապի հիմնական բնութագիրը սպառնալիքին տրվող արձագանքի անհամաչափությունն է, երբ չնչին նշանակություն ունեցող իրադարձությունները համատարած անհանգստության և վախ են առաջացնում։

Երևույթի գիտական հետազոտությունը սկսվել է Սթենլի Քոենի «Ժողովրդական սատանաները և բարոյական խուճապը» աշխատությունից, որը հրատարակվել է 1972 թվականին: Մարշալ Մակլյուենն այս եզրույթն օգտագործել է ավելի շուտ իր «Մեդիայի ըմբռնումը» (1964) գրքում:

----------------------------------
ՀԻՄՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ
----------------------------------