Պղնձե օձ (Նեհուշտան)

Աստվածաշնչյան Թվեր գրքում Նեհուշտանը (կամ Նոհեստան) (եբրայերեն: נחושתן կամ נחש הנחושת) բրոնզե (պղնձե) օձ է բարձացված ձողի (շտանդարտ) վրա, որն աստված պատվիրել էր կանգնեցնել թունավոր օձերի (կրակե օձեր) խայթոցներից իսրայելցիներին պաշտպանելու համար (Թվեր գիրք, 21:9):

Եգիպտոսից անապատներով Քանան տեղափոխվելու երկար տարիներ շարունակվող ճանապարհորդության ընթացքում իսրայելցիները կորցնում են հավատը և սկսում բողոքել: Սրան հետևում է աստծո կողմից որպես պատիժ ուղարկված թունավոր օձերի տեսքով անձրևը (Մովսեսի դեմ խոսելու և իրեն չհավատալու համար): Եզեկիա արքան հետագա պատկերամարտության կրոնական ռեֆորմների շրջանում ոչնչացնում է Նեհուշտանը կռապաշտական դրսևորումներից խուսափելու նպատակով (4Թագ. 18:4):

Երբ իսրայելցի ժողովուրդը բողոքեց Աստծո և Մովսեսի դեմ, Տերը ժողովրդի վրա կիզող օձեր ուղարկեց և խայթոցներից "շատ ժողովուրդ մեռավ": Մովսեսի աղաչանքին Աստված պատասխանեց. "Քեզ համար մի կիզող օձ շինիր և նորան դիր մի ձողի վերայ, և կլինի՝ ամեն ով որ կծուի, թող նորան մտիկ տայ և կապրե: Եւ Մովսեսը մի պղնձի օձ շինեց, և ձողի վերայ դրավ այն" (Թվոց. 21, 7-9)


"Եւ ինչպես Մովսէսն օձը բարձրացրեց անապատում, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ" (Հովհ. III, 14-15): Տարեգրությունից ելնելով հրեաները շուրջ 7 դար եղել են օձապաշտ՝ մ.թ.ա. 14-13-րդ դարերից մինչև մ.թ.ա. 8-7-րդ դարեր: "Նա (Եզեկիա թագավորը (մ.թ.ա 752-698 թթ.)) վերցրեց բարձրավանդակները և կոտրատեց արձանները և քանդեց կուռքի անտառը, և փշրեց այն օձի պղինձը, որ Մովսէսը շինել էր, որովհետև մինչև այն օրերը Իսրայելի որդիքը խունկ էին ծխում նորան, և նորա անունը դրավ նէեսթան" (Թագավ. Դ., 18,4): Ի դեպ, "օձագավազանը" առ այսօր, բարձրագույն եկեղեցական այրերը՝ պատրիարքները ու կաթողիկոսները օգտագործում են իբրև "աստվածային իշխանության" խորհրդանիշ: 

Աղբյուր` Wikipedia