«Տեսակների ծագումը», աշխատությունը պատկանում է Չարլզ Դարվինին։ Ամբողջական անվանումը՝ «Տեսակների ծագումը փոփոխություններով սերման և բնական ընտրության ճանապարհներով» (անգլերեն՝ «On the Origin of Species by Means of Natural Selection, or the Preservation of Favoured Races in the Struggle for Life»)։

Աշխատությունը հրատարակվել է 1859 թվականի նոյեմբերի 24-ին, որը համարվում է գիտության պատմության մեջ էվոլյուցիային վերաբերող ամենահայտնի աշխատություններից։

Հետագա տպագրություններում Դարվինը շեշտում էր նաև հին մտածողների և փիլիսոփաների կյանքի ծագման մասին տեսությունները, թեորեմները։ Օրինակ Արիստոտելինը։

Վաղ քրիստոնեական («Եկեղեցու հայրերը») և միջնադարյան փիլիսոփաները հիշատակում էին կյանքի մասին Աստվածաշնչյան այլաբանական զրույցներ, որոնք թույլ էին տալիս պատկերացնել կյանքի ծագման մասին։

Ջորջ Բուֆֆոնը արդեն 1766 թվականին ենթադրություններ էր արել այն մասին, որ իրար նման որոշ կենդանիներ՝ ավանակն ու ձին, հովազը և վագրը կենդանիներ են, որոնք մեկ ընդհանուր նախնի են ունեցել։