Իր պապիկի՝ Էռազմ Դարվինի կենսագրությունը գրելիս Չարլզը հիշեցնում է սուտ լուրերի մասին, համաձայն որի Էռազմը մահվան մահճում Աստծուն է աղերսել։ Չարլզը իր պատմվածքը եզրափակում է հետևյալ բառերով. «Այսպիսինն են եղել քրիստոնեական զգացումները այս երկրում 1802թ. Մենք կարող ենք ծայրահեղ դեպքում հուսալ, որ ոչ մի նման բան էլ գոյություն չունի»։ Չնայած բարեմաղթանքներին նմանատիպ պատմություններ նույնպես ուղեկցում էին Չարլզի վախճանը։ Նրանցից ամենամեծ հռչակ է ստացել անգլիացի քարոզչուհի, այսպես կոչված «Լեդի Հուպի պատմությունը» տպագրված 1915թ., որտեղ հաստատվել է, որ Դարվինը ենթարկվել է կրոնական դարձումի հիվանդության ընթացքում մինչև վախճանը։ Նմանատիպ պատմություններ ակտիվ տարածվում էին տարբեր տիպի կրոնական խմբերի կողմից և վերջիվերջո ձեռք են բերել քաղաքային առասպելների կարգավիճակ, բայց դրանք Դարվինի երեխաների կողմից ժխտվել են և պատմությունների կողմից դեն են նետվել, որպես անհիմն։