ՀՀ վարչապետ,

պրն Հովիկ Աբրահամյանին

Մեծարգո պարոն վարչապետ,

Ի կատարումն Ձեր` 02.04.2015թ. ՀՀ կառավարության նիստի ժամանակ տրված հանձնարարության (տեսեք ստորև), խնդրում եմ Ձեզ այդ քննարկումներին հրավիրել նաև ինձ, որպես “Աթեիստ եմ” նախաձեռնության ներկայացուցիչ:

Հարգանքով,

Արսեն Թորոսյան

Քաղվածք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից.

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ը՝ շաբաթ օրը: Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լրացուցիչ քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հղում` http://www.gov.am/am/news/item/11865/