Կենսագրությունը

Չարլզ Ռոբերտ Դարվին (1809 թ. փետրվարի 12 - 1882 թ. ապրիլի 19), անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, ով գիտակցել և պատկերավոր ներկայացրել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։ Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրվել է 1859 թ. «Տեսակների ծագումը» գրքում (ամբողջական անունը՝ «Տեսակների ծագումը բնական ընտրության ճանապարհով կամ կյանքի համար պայքարելիս բարենպաստ ցեղերի գոյատևումը»): Դարվինն էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը։

Բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որն ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։



Չարլզ Դարվինը ծնվել է 1809 թ. փետրվարի 12-ին Շրոփշիր կոմսության Շրուսբերի քաղաքի Մաունթ Հաուս տոհմական կալվածքում։ Կայացած բժիշկ և ֆինանսիստ Ռոբերտ Դարվինի և Սյուզան Դարվինի վեց երեխաներից հինգերորդն էր։ Նա երկու նշանավոր աբոլիցիոնիստ պապերի թոռն էր, հոր կողմից՝ Էրասմուս Դարվինի, մոր կողմից՝ Ջոզայա Ուեջվուդի։

1817թ. ցերեկային դպրոց ընդունվելով, ութամյա Դարվինն արդեն ուսումնասիրում էր բնական պատմությունը։ Նույն տարում, հուլիս ամսին մահանում է նրա մայրը։
1818թ. սեպտեմբերից մեծ եղբոր՝ Էրազմի, հետ հաճախում է Շրուսբերիի մոտակա Անգլիական դպրոց։ Մինչ եղբոր՝ Էրազմի, հետ Էդինբուրգի համալսարան ուղևորվելը նա 1825 թ. ամռանը հանդես է գալիս որպես ասիստենտ-աշակերտ և օգնում է հորը իր բժշկական պրակտիկայում՝ օգնություն ցուցաբերելով Շրոփշիրի չքավորներին։

Էդինբուրգի համալսարանում բժշկագիտություն ուսանելու ժամանակ Դարվինը գտնում է, որ դասախոսությունները ձանձրալի են, իսկ վիրաբուժությունը տառապանք է պատճառում, դրա համար թողնում է բժշկագիտության ուսուցումը։ Դրա փոխարեն նա տաքսիդերմիա է ուսումնասիրում Ջոն Էդմոնսթոունի մոտ, ով իր փորձը ձեռք էր բերել դեպի Հարավային Ամերիկայի անձրևային անտառներ կատարած արշավում՝ Չարլզ Ուոթերթոնին ուղեկցելու ժամանակ։

Մյուս տարի, լինելով բնական պատմության գրասենյակի ուսանող, նա միանում է Պլինևսկու ուսանողական հասարակությանը, ուր ակտիվ քննարկվում էր ռադիկալ /արմատական/ մատերիալիզմը։ Այդ ժամանակ նա հանդես էր գալիս որպես ասիստենտ Ռոբերտ Էդմոնդ Գրանտի մոտ ծովային անողնաշարավորների կենսական ցիկլի և անատոմիայի հետազոտություններում։ Ընկերության նիստերի ժամանակ՝ 1827թ. նա ներկայացնում է կարճ տեղեկություններ իր առաջին բացահայտումների մասին, որը փոխում է հասարակ երևույթների վերաբերյալ հայացքները։ Մասնավորապես, նա ցույց է տալիս, որ այսպես կոչված մշանկայի ձվերը տիրապետում են ինքնուրույն շարժվելու ունակությանը՝ թարթիչների օգնությամբ և իրականում հանդիսանում են թրթուռներ: Մյուս հայտնագործությունում նա նկատում է, որ փոքրիկ գնդաձև մարմինները, որոնք երիտասարդ ջրիմուռներն են, իրենցից ներկայացնում են կնճիթային տզրուկի ձվային բոժոժներ։ Էդինբուրգում մնալու երկրորդ տարվա ընթացքում Դարվինը հաճախում է Ռոբերտ Ջեմսոնի բնական պատմության դասերին, որոնք ընդգրկում էին երկրաբանությունը: Այն ժամանակ Դարվինն անտարբեր էր երկրաբանական գիտությունների հանդեպ, թեև ստացել էր բավականաչափ նախապատրաստում, որ դատեր 

այդ առարկայի մասին։ Այդ ընթացքում նա ուսումնասիրել է բույսերի դասակարգումը, Համալսարանական թանգարանում մասնակցություն է ունեցել ընդարձակ հավաքածուների աշխատանքում:
Դարվինի հայրը՝ իմանալով, որ տղան թողել է բժշկության ուսուցումը, սրտնեղում է և որդուն առաջարկում ընդունվել Քեմբրիջի քրիստոնեական քոլեջ և Անգլիական եկեղեցում քահանայի աստիճան ստանալ։ Դարվինի խոսքերով, Էդինբուրգում անցկացրած օրերը նրա մեջ կասկածներ էին առաջացրել անգլիական եկեղեցու դոգմաների հանդեպ։ Այդ իսկ պատճառով, մինչ վերջնական որոշում կայացնելը, նա մտածելու ժամանակ է վերցնում։ Այդ ընթացքում նա ջանասիրությամբ կարդում է աստվածաբանական գրքեր և վերջնականապես համոզվում է եկեղեցական դոգմաների մեջ և պատրաստվում է ընդունվել քոլեջ։ Էդինբուրգում ուսման ժամանակ նա որոշ հիմունքներ մոռացել էր, որոնք անհրաժեշտ էին ընդունվելու համար, այդ պատճառով նա պարապում էր մասնավոր ուսուցչի մոտ Շրուսբերում և ընդունվում է Քեմբրիջ՝ տոնական արձակուրդներից հետո, 1828թ. սկզբին։ Դարվինը սկսում է սովորել, բայց, նրա իսկ խոսքերով, նա այնքան էլ չէր խորանում ուսման մեջ, իր ամբողջ ժամանակի մեծ մասը հատկացնում էր ձիավարությանը, որսորդությանը և հրաձգությանը (դասախոսությունների հաճախումը կամավոր էր)։ 



Նրա հորեղբոր որդին՝ Վիլյամ Ֆոքսը նրան ծանոթացնում է միջատաբանությանը և մտերմացնում է մի շարք անձանց հետ, ովքեր տարված էին միջատների հավաքածուներով։ Արդյունքում Դարվինի մոտ արթնանում է բզեզներ հավաքելու կիրքը։ Դարվինն իր հետաքրքրությունները հաստատելու համար ներկայացնում է հետևյալ պատմությունը. «Մի անգամ ծառից պոկելով հին կեղևի կտոր, ես տեսա երկու արտասովոր բզեզներ, ես ամեն մի ձեռքով վերցրեցի մեկական բզեզ, բայց ես տեսա երրորդին՝ ինչ-որ նոր տեսակի, որին ես ի վիճակի չէի բաց թողնել և ես աջ ձեռքի բզեզին դրեցի բերանս։ Բայց, ավաղ, նա բաց թողեց ինչ-որ չափազանց այրիչ հեղուկ, որը այնպես վառեց լեզուս, որ ես ստիպված էի թքել բզեզին և ես կորցրեցի նրան այնպես, ինչպես երրորդին»։ Նրա որոշ ձեռքբերումներ տպագրվեցին Ստիվենսի  «Բրիտանական միջատաբանության նկարազարդումները» գրքում։
Դարվինը դառնում է բուսաբանության պրոֆեսոր Ջոն Ստիվեն Գենսլոու հետևորդն ու մտերիմը։ Գենսլոուի հետ ծանոթության շնորհիվ նա ծանոթանում է ուրիշ առաջատար բնագետների հետ՝ իրենց շրջանակներում հայտնի դառնալով որպես. «Նա, ով զբոսնում է Գենսլուի հետ»։ Երբ մոտենում է քննությունների շրջանը, Դարվինը կենտրոնանում է ուսման վրա։ Այդ ժամանակ նա կարդում է Վիլյամ Պալեիի «Քրիստոնեության ապացուցումը», ում լեզուն և շարադրանքը հիացնում են Դարվինին։ Ուսման վերջում 1831թ. հունվարին Դարվինը լավ առաջադիմում է աստվածաբանությունում, ուսումնասիրում է գրականության դասականներին, մաթեմատիկան և ֆիզիկան և քննություն հաջող հանձնող 178 հոգուց 10-րդն էր։ Դարվինը մնում է Քեմբրիջում մինչև հունիս։ Նա ուսումնասիրում է Պալեի «Բնական աստվածաբանություն» աշխատանքը, որտեղ հեղինակը բերում է աստվածաբանական փաստարկներ բնության էության վերաբերյալ՝ բացատրելով ադապտացիան բնության օրենքների միջոցով՝ որպես Աստծո ազդեցություն։ Նա կարդում է Գերշիլի գիրքը, որտեղ նկարագրված էր բնական փիլիսոփայության գերագույն նպատակը՝ որպես օրենքների ըմբռնում ինդուկցիոն դատողության միջոցով, որը հիմնված էր հետազոտությունների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձնում Ալեքսանդր Ֆոն Գումբոլդտի «Անձնական պատմություն» գրքին, ուր հեղինակը նկարագրում է իր ճանապարհորդությունները։ Թեներիֆե կղզու նկարագրությունը, որը ներկայացնում է Գումբոլդտը, Դարվինին և նրա ընկերներին վարակում են այն գաղափարով, որ ուսումն ավարտելուց հետո մեկնեն այնտեղ, որպեսզի արևադարձային պայմաններում զբաղվեն բնական պատմությամբ։ Դրան պատրաստվելու համար նա Ադամ Սեջվիկի մոտ սովորում է երկրաբանական կուրսում և ամռանը նրա հետ մեկնում է Ուելս՝ ցեղերի քարտեզագրման համար։ Երկու շաբաթ անց՝ վերադառնալով Հյուսիսային Ուելոսվ կարճատև ուղևորությունից, նա նամակ է գտնում Գենսլոուից, որտեղ նա Դարվինին ներկայացնում է «Բիլգի» կապիտանին՝ Ռոբերտ Ֆիցրոյին՝ որպես համապատասխան մարդ բնագետի չվարձատրվող պաշտոնում, ում հրամանատարության տակ չորս շաբաթ անց պետք է սկսվեր արշավը դեպի Հարավային Ամերիկայի ափերը։ Դարվինը պատրաստ էր ընդունել առաջարկը, բայց նրա հայրը դեմ էր նման տեսակի արկածներին, քանի որ կարծում էր, որ երկամյա ճամփորդությունը ոչ այլ ինչ է, քան ժամանակի դատարկ վատնում։ Բայց նրա մորեղբոր՝ Ջոզան Վեջվուդ II միջամտումը համոզում է նրան՝ տալ իր համաձայնությունը։



Բնագետի ճամփորդությունը «Բիգլ» նավի վրա` 1831-1836

Համալսարանն ավարտելուց հետո 1831 թ. Դարվինը որպես բնագետ շուրջերկրյա ճամփորդության է գնում թագավորական նավատորմի արշավային «Բիգլ» նավով, որտեղից Անգլիա է վերադառնում միայն 1836 թ. հոկտեմբերի 2-ին։ Ճանապարհորդությունը տևում է 5 տարուց ոչ պակաս։ Ժամանակի մեծ մասը Դարվինը անց էր կացնում ափին՝ ուսումնասիրելով երկրաբանություն և հավաքելով բնական պատմության համար հավաքածու, այդ ժամանակ «Բիգլը» Ֆիցրոյի գլխավորությամբ ափի հիդրոգրաֆիկական և քարտեզագրական նկարահանումներ էր իրականցնում։ Ճամփորդության ժամանակ նա հանգամանորեն գրի էր առնում իր հետազոտությունները և տեսական երեսպատումները։ Ժամանակ առ ժամանակ, երբ դրա համար հարմար պահ էր ստեղծվում, Դարվինը նշումների պատճենը ուղարկում էր Քեմբրիջ՝ նամակների հետ միասին, որոնք ներառում էին իրենց մեջ օրագրի տարբեր մասերի պատճենները ազգականների համար։ Ճամփորդության ժամանակ նա կատարել է մի շարք տարբեր շրջանների երկրաբանական նկարագրություն, հավաքել է կենդանիների կոլեկցիա, նաև կատարել է ծովային անողնաշարների արտաքին կառուցվածքի և անատոմիայի կարճ նկարագրություն։ Ուրիշ ոլորտներում, ուր Դարվինը անտեղյակ էր, իրեն ցուցաբերել է որպես հմուտ կոլեկցիոներ՝ հավաքելով նմուշներ, որպեսզի մասնագետները ուսումնասիրեն։ Չնայած հաճախ շատ վատ ինքնազգացողությանը՝ կապված ծովային հիվանդության հետ, Դարվինը շարունակում էր իր ուսումնասիրությունները նավամատույցի վրա. նրա կենդանաբանական նմուշների մեծ մասը եղել են ծովային անողնաշարաների մասին, որոնցից կոլեկցիա էր հավաքում և նկարագրում ծովի հանդարտման ժամանակ։ Առաջին կանգառի ժամանակ, Սանտյագոյի ափերի մոտ Դարվինը մի հետաքրքիր երևույթ է նկատում՝ հրաբխային քարաժայռեր խեցիներով և մարջաններով, որոնք լավայի բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ վերածվել էին սպիտակ պինդ լեռնատեսակի։ Ֆիցրոյը նրան է տալիս Չառլզ Լայելի «Երկրաբանության հիմքերը» (անգլ. ”Principles of Geology”) գրքի առաջին հատորը, ուր հեղինակը ձևակերպում է ունիֆորմիզմի կոնցեպցիաները երկար ժամանակահատվածում երկրաբանական փոփոխությունների մեկնաբանության միջոցով։ Եվ արդեն առաջին հետազոտությունները, որը կատարվել է Դարվինի կողմից «Կանաչ Հրվանդանի» կղզիների վրա Սանտյագոյում, ցույց են տվել մեթոդի գերազանցությունը, որը կիրառվել էր Լայելի կողմից։ Հետագայում Դարվինը ընդունում և օգտագործում է Լայելի մոտեցումը երկրաբանության գրքի գրառման տեսական մոտեցումների և անդրադարձների համար։


Չիլիում Դարվինը դառնում է ուժեղ երկրաշարժի ականատես և տեսնում է նշաններ, որոնք մատնանշում էին, որ հողը հենց նոր բարձրացել է։ Այդ բարձրացած հողի շերտը իր մեջ ներառում էր երկփեղկանի կակղամորթու խեցիներ, որոնք գտնվում էին բարձր մակընթացության մակարդակից բարձր։ Անդերի բարձրավայրերում նա նույնպես հայտնաբերել է կակղամորթու խեցիներ և մի քանի տեսակ գտածո ծառեր, որոնք սովորաբար աճում են ավազոտ լողափներում։ Իր տեսական մտորումները բերում են նրան, որ ցամաքի բարձրացման ժամանակ խեցիները գտնվում էին բարձր սարերում, իսկ ծովային հատակի հատվածների իջեցման ժամանակ օվկիանոսային կղզիները անցնում են ջրի տակ և այդ ժամանակ կղզիների շուրջ առափնյա բուստախութերից կազմավորվում են արգելախութեր, հետագայում ատոլներ /մարջանի մանեկաձև կղզի/։ Գալապագոսյան կղզիներում Դարվինը նկատում է, որ ծայրահավիկի ընտանիքից որոշ ներկայացուցիչներ տարբերվում են այդպիսիներից Չիլիում և տարբերվում են իրարից տարբեր կղզիներում։ Նաև նա լսել էր, որ ցամաքային կրիաների զրահները թեթևակի տարակերպվում են ձևով՝ մատնացույց անելով ծագման կղզին։ Ավստրալիայում տեսած պարկավոր կենգուրույանման առնետները/ շիկամկները և բադակտուցները այնքան արտասովոր էին, որ Դարվինը եկավ այն մտքին, որ ամենաքիչը երկու ստեղծող են միաժամանակ աշխատել այս աշխարհը ստեղծելիս։ Նա գտավ, որ Ավստրալիայի աբորիգենները «բարեկիրթ են և հաճելի», նկատեց եվրոպական գաղութացման ճնշման տակ նրանց թվաքանակի արագ կրճատումը։ «Բիգլը» հետազոտում էր Կոկոսյան կղզիների ատոլները /մարջանի մանեկաձև կղզի/՝ նպատակ ունենալով պարզաբանել նրանց ձևավորման մեխանիզմները։ Այդ հետազոտության հաջողությունը շատ բանում որոշված էր Դարվինի տեսական մտորումներով։ Ֆիցրոյը սկսել էր գրել պաշտոնական փոխադրություն Բիգլի ճամփորդության մասին և Դարվինի օրագիրը ընթերցելուց հետո, նա առաջարկում է այն ներառել հաշվետվության մեջ։


Իր ճամփորդության ժամանակ Դարվինը եղել է Թեներիֆե կղզում, Կանաչ հրվանդանի կղզիներում, Բրազիլիայի ափերին, Արգենտինայում, Ուրուգվայում, Հրո Երկրում, Թասմանիայում, Կոկոսյան կղզիներում, որտեղից բերել է մեծ քանակի հետազոտություններ։ Արդյունքները նա շարադրել է իր գործերում՝ «Բնագետի որոնումների օրագիրը» (The Journal of a Naturalist, 1839), «Բիգլ» նավի վրա ճամփորդության կենդանաբանությունը» (Zoology of the Voyage on the Beagle, 1840), «Կորալյան խութերի կառուցվածքը և բաշխումը» (The Structure and Distribution of Coral Reefs, 1842): Առաջին հետաքրքիր բնական երևույթներից, որ Դարվինը նկարագրել էր իր գիտական գրականության մեջ, եղել են պենինտենտես հատուկ ձևի սառցե բյուրեղները, որոնք առաջանում են Անդերում սառցադաշտի մակերեսի վրա։ Պունտա Ալտա վայրում, որը Պատագոնիայում է, նա կարևոր հայտնագործություն է կատարում։ Դարվինը հայտնաբերում է անհետացած, քարացած հսկայական կաթնասուն։ Գտածոյի կարևորությունը ընդգծվում է նրանում, որ կենդանու մնացորդները գտնվել են հանքատեսակներում նոր տեսակի փափկամարմնի խեցիների կողքին, ինչը անուղղակիորեն ցույց է տալիս ոչ վաղուցվա անհետացումը՝ առանց կլիմայի փոփոխության հատկանիշների կամ աղետների։ Նա բնորոշում է գտածոն որպես քիչ հայտնի մեգատերիա ոսկրե զրահով, որն առաջին հայացքից նման էր տեղական զրահամորթու հսկայական վարկածին։ Այդ գտածոն մեծ հետաքրքրություն է առաջացնում, երբ հասնում է Անգլիայի ափերին։ Տեղական գաուչոների հետ երկրի ներքին շրջանները ուղևորվելիս երկրաբանությունը նկարագրելու և բրածո մնացորդների հավաքածու ժամանակ նա պատկերացում է կազմում հեղաշրջման ժամանակահատվածում բնիկ ազգությունների և գաղութարարների փոխհամագործակցության սոցիալական, քաղաքական և մարդաբանական տեսանկյունների մասին։ Նա նաև նկատում է, որ նանդու ջայլամի երկու տարատեսակներն ունեն տարբեր, բայց վերածածկվող արեալներ: Շարժվելով դեպի հարավ, նա հայտնաբերում է աստիճանաձև հարթավայրեր՝ ծածկված կոկանով և փափկամորթու խեցիներով՝ նման ծովային սարահարթերի՝ արտացոլելով ցամաքի բարձրացման շարքը։

Կարդալով Լայելի երկրորդ հատորը, Դարվինը ընդունում է նրա տեսակետը տեսակների «ստեղծման կենտրոնի» վերաբերյալ, բայց նրա գտածոները և դատողությունները ստիպում են նրան կասկածի տակ առնել Լայելի գաղափարները տեսակների անհետացման և հարատևության վերաբերյալ: Նավամատույցի վրա գտնվում էին երեք հրոերկրացիներ, որոնց Անգլիա էին տեղափոխել «Բիգլի» անցած արշավի ժամանակ 1830 թ. փետրվարին։ Անգլիայում մեկ տարի անցկացնելուց հետո նրանք ետ են վերադարձվել Հրո Երկիր որպես քարոզիչներ։ Դարվինը համարում է նրանց քաղաքակիրթ, բարեկամական, այն ժամանակ, երբ իրենց ցեղակիցները «խեղճ, անկում ապրած վայրենիներ» երևացին, ճիշտ այնպես, ինչպես միմյանցից տարբերվում են ընտանի և վայրի կենդանիները։ Դարվինի համար այդ տարբերությունները առաջին հերթին ցուցադրեցին քաղաքավարության գերազանցության նշանակությունը, բայց ոչ ռասայական անլիարժեքությունը։ Ի տարբերություն իր գիտնական ընկերների, նա արդեն մտածում էր, որ մարդու և կենդանու միջև անհաղթահարելի անդունդ գոյություն չունի։ Մեկ տարի անց այդ առաքելությունը լքված էր։ Հրոերկրացին, ում անվանել էին Ջիմի Բուտոն սկսել էր ապրել այնպես, ինչպես մյուս աբորիգենները. նա ուներ ուներ կին և չուներ Անգլիա վերադառնալու ոչ մի ցանկություն:

Գիտական գործունեությունը վերադարձից հետո

1838-1841 թթ. Դարվինը եղել է Լոնդոնի երկրաբանական ընկերության քարտուղար։ 1839 թ. ամուսնացել է, իսկ 1842 թ. ամուսինները Լոնդոնից տեղափոխվել են Դաուն / Կենտ կոմսություն/։ Այստեղ Դարվինը վարում էր գիտնականի և գրողի մենավոր և չափավոր կյանք։

Դարվինյան պետական թանգարան (Մոսկվա)


Դարվինը և աթեիզմը
Դարվինը որպես Որպես աթեիստական կարելի է գնահատել Դարվինի արտահայտումները Գուրկերին ուղղված նամակում (1868թ. «…ես համաձայն չեմ, որ հոդվածը անվրեպ է, ես հրեշային եմ գտնում հաստատումը, իբրև թե կրոնը ուղղված չէ գիտության դեմ … բայց երբ ես ասում եմ թե այն սխալ է, ես վստահ չեմ, արդյոք չէր լինի ողջամիտ գիտության մարդկանց համար ամբողջությամբ անտեսել կրոնի ամբողջ բնագավառը»։ «Ինքնակենսագրությունում» Դարվինը գրել է. «Այդպես կամաց-կամաց իմ հոգու մեջ սողոսկեց անվստահությունը և ես վերջիվերջո դարձա անհավատ։ Բայց դա տեղի էր ունենում այնքան դանդաղ, որ ես չէի զգում ոչ մի վշտացում, և այլևս երբեք մեկ վայրկյանով էլ թերահավատություն չէի զգում իմ եզրակացության ճշտության մեջ։ Եվ, իրոք, ես ի վիճակի չէի հասականալ, թե ով կարող էր ցանկանալ, որպեսզի քրիստոնեական ուսուցումը լիներ ճշմարիտ և եթե այդպես է ուրեմն այդ հասարակ տեքստը /Ավետարանը/ ցույց է տալիս, որ անհավատ մարդիկ պետք է պատիժ կրեն։ Գարշելի ուսուցում»։

Իր պապիկի՝ Էռազմ Դարվինի կենսագրությունը գրելիս Չարլզը հիշեցնում է սուտ լուրերի մասին, համաձայն որի Էռազմը մահվան մահճում Աստծուն է աղերսել։ Նմանատիպ պատմություններ հնչել են նաև Չարլզ Դարվինի վերաբերյալ: Նրանցից ամենամեծ հռչակ է ստացել անգլիացի քարոզչուհի, այսպես կոչված «Լեդի Հուպի պատմությունը» տպագրված 1915 թ., որտեղ գրված է եղել, որ Դարվինը հիվանդության ընթացքում՝ մինչև վախճանը ենթարկվել է կրոնական դարձման։ Նմանատիպ պատմություններ ակտիվ տարածվում էին տարբեր տիպի կրոնական խմբերի կողմից և վերջիվերջո ձեռք են բերել քաղաքային առասպելների կարգավիճակ, բայց դրանք Դարվինի երեխաների կողմից ժխտվել են և պատմությունների կողմից դեն են նետվել՝ որպես անհիմն։