Բերտրան Արթուր Ուիլյամ Ռասել (1872 թ. մայիսի 18 – 1970 թ. փետրվարի 2) – բրիտանացի փիլիսոփա, հասարակական գործիչ ու մաթեմատիկոս: Ռասելը հայտնի է նացիզմի, աթեիզմի, ինչպես նաև լիբերալիզմի ու քաղաքական ձախ հոսանքների պաշտպանության վերաբերյալ աշխատանքներով և անգնահատելի ներդրում է ունեցել մաթեմատիկական տրամաբանության, փիլիսոփայության պատմության ու իմացության տեսության մեջ: Ավելի քիչ հայտնի են էսթետիկայի, մանկավարժության ու սոցիոլոգիայի վերաբերյալ նրա աշխատությունները: Ռասելը համարվում է անգլիական նեոռեալիզմի, ինչպես նաև նեոպոզիտիվիզմի գլխավոր հիմնադիրներից մեկը:

1950 թ. ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում:

«Բերտրան Ռասել՝ դարի փիլիսոփա» (1967) հուշամատյանում խմբագրական նշումներում ասվել է, որ մաթեմատիկական տրամաբանության մեջ Ռասելի ներդրումը Արիստոտելի ժամանակներից ի վեր հանդիսանում է առավել արժեքավորն ու հաստատունը:

Ռասելը համարվում է XX դարի ամենաազդեցիկ տրամաբանողներից մեկը:

Նա պատկանում էր հին քաղաքագետների, գիտնականների ու ինտելեկտուալների արիստոկրատական ցեղին:

Արդեն չորս տարեկանում Ռասելը լիովին որբ է դարձել: Երկու ծնողների մահից հետո Բերտրանին և նրա երկու մեծ եղբայրներին իր խնամքի տակ է վերցրել նրանց տատը՝ պուրիտանական հայացքների կողմնակից կոմսուհի Ռասելը: Մանկուց Բերտրանը հետաքրքրություն է ցուցաբերել բնագիտության ամենատարբեր ոլորտների հանդեպ, ազատ ժամանակը սիրել է անցկացնել դեռ իր պապի կողմից Փեմբրուկ Լոջ կալվածքում հավաքված ընդարձակ գրադարանում գրքեր կարդալով:

1889 թ. Բերտրան Ռասելը ընդունվել է Տրինիգի քոլեջը: Ուսման երկրորդ տարում Ռասելն ընտրվել է որպես «Ապոստոլներ» բանավիճական միության անդամ: Ռասելին նշանակել են Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ սկզբից Փարիզում, ապա Բեռլինում: Գերմանիայում Ռասելն ուսումնասիրել է գերմանական փիլիսոփայության գործնականորեն ողջ միջակայքը: Ռասելը համակվել է ձախ ռեֆորմիզմի գաղափարներով, այսինքն ամբողջ աշխարհի՝ դեմոկրատական սոցիալիզմի սկզբունքի հիման վրա աստիճանական վերակառուցման գաղափարներով: 1896 թ. Ռասելը թողարկել է իր առաջին արժեքավոր աշխատանքը՝ «Գերմանական սոցիալ-դեմոկրատիա», որտեղ համեմատաբար երիտասարդ փիլիսոփայի համար զարմանալիորեն խորը դիտարկել է ձախ գաղափարների խնդիրներն ու ճանապարհները:

Այս և որոշ այլ աշխատանքներ Ռասելին դարձրել են հայտնի գիտնական: Հայրենիք վերադառնալիս 1896թ. Ռասելին հրավիրում են դասախոսություններ կարդալ տնտեսագիտության Լոնդոնյան դպրոցում, որը նա կատարում է հաջողությամբ: Ռասելը դասախոսություններ է կարդացել նաև ԱՄՆ-ի համալսարաններում: 1900 թ. նա Փարիզում մասնակցել է Համաշխարհային փիլիսոփայական կոնգրեսին, ծանոթացել է մի շարք գիտնականների հետ: Ուայթհեդի համահեղինակությամբ գրված «Մաթեմատիկայի սկզբունքները» գիրքը (1903) նրան միջազգային ճանաչման է բերել: Այն հիմա էլ համարվում է նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը (հիմնականում անգլալեզու երկրներում):

Ռասելը 1907 թ.

1908 թ. փիլիսոփան դառնում է Թագավորական միության և ֆաբիանական միության անդամ:

Անգլիացի փիլիսոփան կարծում էր, որ արդյունաբերական ճյուղերը պետք է ղեկավարվեն աշխատող մարդկանց կողմից, այլ ոչ՝ ձեռնարկատերերի ու պետության: Նա համակրում էր անարխիզմը, իսկ պետության ուժը համարում էր ժամանակակից աշխարհի դժբախտության հիմնական պատճառը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռասելը դարձել է «հակագործունեություն պատերազմական ծառայությանը զորակոչվելուն» նախագծի կղմնակից, որը բավականին համարձակ քայլ էր այդ ժամանակ, երբ Անգլիայում խոսում էին միայն «հայրենիքի պաշտպանության» մասին: Իշխանավորների դեմ հակագործունեության համար Ռասելին զրկում են Տրինիգի-քոլեջի պաշտոնից, բայց ամենից շատ Ռասելը վշտանում է շատ ընկերների հետ կռվելու պատճառով, որոնց համար անընդունելի էր պացիֆիզմը Մեծ Բրիտանիային վտանգ սպառնալու պարագայում:

1916 թ. Ռասելն անանուն հրատարակել է «Երկու տարվա ծանր աշխատանք խղճի թելադրանքին հնազանդվելուց հրաժարվելու համար» թռուցիկը, որում հանդես է եկել քաղաքական կամ կրոնական դրդապատճառով պատերազմական հնազանդությւոնից հրաժարվելու մարդու իրավունքի պաշտպանությամբ:

Երբ մի քանի մարդու դատապարտել են դրա տարածման համար, Ռասելը՝ չվախենալով կորցնել հեղինակությունը, «Թայմս» պարբերականի միջոցով հայտնել է իր՝ հեղինակը լինելու փաստը և արտահայտել այն միտքը, որ քաղաքական ազատությունն Անգլիայում դառնում է խեղկատակություն: Դրա համար իշխանությունը նրան ներքաշում է դատարան: Դատական գործունեության արդյունքում Ռասելին տուգանում են 100 ֆունտ ստեռլինգով, բռնագրավում են գրադարանը և թույլ չեն տալիս գնալ ԱՄՆ՝ դասախոսություններ կարդալու:

«Քաղաքական իմ իդեալները» գրքում (1917) Ռասելը պնդում է, որ քաղաքական միակ արժանի նպատակը հասարակության մեջ յուրաքանչյուր մարդու բնական ստեղծագործական հնարավորությունների լիակատար զարգացումն է, որը, վերջնական արդյունքում հանգում է ռադիկալ լիբերալ բարենորոգումների և մարդկանց դասերի և այլ պահպանողական խմբերի (այդ թվում նաև կրոնական) բաժանող համակարգի վերացմանը, որը թույլ է տալիս՝ նրան դասել սոցիալ-դեմոկրատների թվին: Իսկական դեմոկրատիան, նրա կարծիքով, պետք է ձգտի սոցիալիզմին:

Ռասելը նաև կշտամբում է ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ ընդգրկվելը՝ ընդգծելով, որ Անգլիա եկած ամերիկյան զինվորին կարող են վարձել որպես գործադուլաբեկներ: 1918 թ. Ռասելին բանտարկում են 6 ամսով Բրիտանական բանտում: Այնտեղ No 2917 համարի բանտարկյալը շատ էր կարդում և, նույնիսկ, գրում է «Մաթեմատիկայի ներմուծումը փիլիսոփայության մեջ» գիքը (1919):

 Ռասելը սկսում է խորացված ուսումնասիրել մանկավարժությունը՝ ներառյալ կրթության նորարարական մեթդները: Ռասելը ձգտում է միտքը պաշտպանել պահպանողական հայեցողությունից (որոնց թվին Ռասելը դասում է նաև ցանկացած կրոն): Ռասելը կարծում է, որ երեխաները պետք է դաստիարակվեն բարության մեջ, հասարակության բարոյական նորմերի օգտակարությունը հասկանալով, առանց ստիպելու: Ռասելը ահավոր է համարում երեխաների բաժանումն ըստ իրենց տնտեսական ծագման, սեռի, ռասայի և ազգության: Ռասելի համար կրթության նպատակը մարդու ստեղծագործական ունակությունների պաշտպանությունն է շովինիզմից, բյուրոկրատիայից, դասային կարծրատիպերից: Ռասելը սրամտորեն քննադատում է անգլիական դաստիարակության և կրթության համակարգը, առաջարկում է դրա դեմոկրատացումը:

Այդ բնագավառում նրա ամենակարևոր աշխատանքները դարձել են «Կրթության մասին» (1926), «Ամուսնություն և բարոյականություն» (1929), «Կրթությունը և հասարակական կառուցվածքը» (1932): Կնոջ հետ միասին Ռասելը բացում է Բեկոն Հիլ դպրոցը, որն առավելապես խնդիրներով փոքրահասակների համար էր: Դպրոցը գոյատևում է մինչև պատերազմի սկիզբը:

Ռասելը գրել է, որ «երեխաները պետք է լինեն Աշխարհի քաղաքացիները», դաստիարակվեն առանց ստիպելու, առանց իմանալու վախի զգացումը:

Ռասելին տվել են Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում «Ամուսնություն և բարոյականություն» (1929) գրքի համար:

 

Ռասելը 1938 թ.

Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտեցումը Ռասելի մոտ սուր կասկածներ է առաջացնում պասիֆիզմի նպատակահարմարության հանդեպ: Արդեն Հիտլերի ու Ստալինի կողմից Լեհաստանի գրավումից հետո Ռասելը հրաժարվում է պացիֆիզմից:

1938-1944 թթ. Ռասելը դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ի Չիկագոյի, Հարվարդի համալսարաններում, Բարնեսի ֆոնդում, թողարկում է երկու հիմնային աշխատանքները. «Արժեքի ու իրականության հետազոտությունը» (1940) և «Արևմտյան փիլիսոփայության պատմություն» (1945):

1940 թ. Ռասելը դառնում է փիլիսոփայության պրոֆեսոր Սիթի-քոլեջում, ինքչը հարուցում է հոգևորականության հարձակումները, որի դեմ Ռասելը ակտիվորեն պայքարում է՝ տարածելով հակակղերականություն ու աթեիզմ:

Հասարակական գործունեության շնորհիվ նա դառնում է ամենահայտնի անգլիացիներից մեկը: Ռասելը ռադիոյով հանդես է գալիս դասախոսությունների շարքով «Իշխանությունն ու անհատը» գրքի (1949) հիման վրա: Ռասելը սկսում է վճռականորեն հանդես գալ միջուկային զենքի դեմ՝ 1954 թ. դեկտեմբերի 24-ին ռադիոյով դիմելով Անգլիայի բնակիչներին և երկիր մոլորակին՝ «համերաշխության համար միջուկային պատերազմի դեմ պայքարի հրովարտակով», որը ստորագրում են նաև Էյնշտեյնն ու այլ ականավոր գիտնականներ:

1961 թ. հակապատերազմական ակցիաներից մեկում 89-ամյա Նոբելյան մրցանակակրին դատապարտում են երկար տարիների ազատազրկման:

1963 թ. ամռանը սկսվում են ֆոնդի ստեղծման աշխատանքները, որը պետք է իր վրա վերցներ Ռասելի և նրա սխրակիցների գործունեությունը կազմող բոլոր հարցերի որոշման պատասխանատվությունը:

Ֆոնդի հիմնադիրները որոշում են, որ այն պետք է կրի Բերտրան Ռասելի անունը՝ չնայած նրա առարկումներին:

Նրա «Ինքնակենսագրությունը» (1967-1969) ներկայումս համարվում է ամենահայտնի աշխատանքներից մեկը, քանի որ կենսագրական տվյալների հետ մեկտեղ պարունակում է նրա հայացքների բարդ էվոլյուցիայի տարրեր: Ապրելով գրեթե մեկ հարյուրամյակ, Ռասելը վաղ պատանեկությունից ապրել է համաշխարհային բոլոր իրադարձությունների էպիկենտրոնում, որի շնորհիվ «Ինքնակենսագրությունն», իրոք, դարձել է վեհ ստեղծագործություն:

Ռասելը մահացել է 1970 թ. փետրվարի 2-ին:

Ռասելկի ստեղծագործական կյանքում մեծ տեղ է զբաղեցրել կրոնի ու քրիստոնեական եկեղեցու քննադատությունը, որոնցում նա տեսել է մարդու ճնշման միջոցը: Աթեիստական շրջանակներում Ռասելը համարվում է ամենաազդեցիկ աթեիստներից մեկը: Ռասելը աթեիզմի պաշտպանությանը նվիրված շատ գրքերի հեղինակ է: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկն է՝ «Թե ինչու ես քրիստոնյա չեմ»: