...ի՞նչ նպատակով է Աբրահամն առաքինի ու բարեպաշտ մարդ ներկայացվում, երբ Աստվածաշնչում գրված է, որ նա իր կնոջը՝ Սառային, փաստորեն, վաճառել է Եգիպտոսի թագավորին և հարստություն ձեռք բերել, հետո էլ այս նույն Սառային մեկ այլ հարուստ հեղինակության հանձնելով՝ մեծացրել է իր ունեցվածքը: Այսպես, Աստվածաշնչի հեղինակներն անթաքույց ներկայացնում են իրենց իսկ գրչի հարվածքվ կիսաստված դարձրած (նա իբր անդրշիրիմում օգնում է Քրիստոսին, արդարներին ջոկում է մեղավորներից) Աբրահամի ծայրահեղ շահամոլությունը. «Այն երկրին մէջ սով եղաւ եւ Աբրամ Եգիպտոս իջաւ հոն պանդխտանալու համար... Երբ Եգիպտոս մտնելու մօտեցաւ, իր կնոջ Սարային ըսաւ. «Ահա գիտեմ որ դուն գեղեցիկ տեսքով կին մըն էս և թերեւս, երբ Եգիպտացիները քեզ տեսնեն, ըսեն. «Ասիկա անոր կինն է՛» ու զիս մեռցնեն, բայց քեզ ողջ թողնուն: Շնորհք ըրէ՛, ըսէ՛ թէ դուն իմ քույրս ես. որ քու պատճառովդ ինծի աղէկ ըլլայ ու քու պատճառովդ իմ անձս ապրի»: Եվ երբ Աբրամ Եգիպտոս մտաւ, Եգիպտացիները տեսան կինը, որ շատ գեղեցիկ էր:  Փարաւոնին իշխաններն ալ տեսան ու գովեցին զանիկա փարաւոնին առջեւ եւ կինը փարաւոնին տունը տարուեցաւ: Եւ անոր համար Աբրամին հետ լաւ վարուեցան ու Աբրամ ոչխարներ ու արջառներ եւ էշեր ու ծառաներ եւ աղախիններ ու ուղտեր ստացավ: Բայց Տէրը մեծ հարուածներով զարկաւ փարաւոնը ու անոր տունը՝ Աբրամի կնոջ Սարային համար: Փարաւոն կանչեց Աբրամը ու ըսաւ. «Այս ի՞նչ է, որ ինծի ըրիր. ինչու՞ ինծի չյայտնեցիր թէ ասիկա քու կինդ է. ինչու՞ համար «Ասիկա քույրս է» ըսիր... բայց հիմա ահա կինդ. ա՛ռ ու գնա՛: ...Եւ Աբրամ իր կնոջ հետ ու իր բոլոր ունեցածներով Եգիպտոսէն դէպի Քանանի հարաւկողմը գնաց: Աբրամ շատ հարուստ էր անասուններով, արծաթով ու ոսկիով» (Ծննդոց 12:10-19 և 13:1-2):
Այստեղ փարավոնը ներկայացված է որպես բարոյական ու առաքինի, իսկ Աբրահամը՝ շահամոլ ու անբարո մարդ, որին օրինավոր միջավայրում առնվազն կանվանեին պատվազուրկ: Սակայն այլ են աստվածաշնչյան չափանիշները, ուր Աբրահամը ներկայացվում է որպես հրեաների նահապետ, իսկ մեռնելուց հետո էլ՝ քրիստոնյաների աստված Հիսուս Քրիստոսի օգնական...
...Աբրահամին վերագրվող ժամանակներից դարեր անց գրված Նոր կտակարանում ասվում է, որ իրենց հավերժորեն երկնային թագավոր և քրիստոնյաների աստված Հիսուս Քրիստոսն ապրում էր իր հետ շրջող կանանց ստացուածքի հաշվին (Ղուկաս 8:2-3): Աբրահամի և Քրիստոսի հոգեհարազատությունը հաստատվում է նաև հետևյալ քաղվածքում. «Աբրահամի անունը կապւում է Մելիքսեդեկի անուան հետ, որն արդէն Պօղոս առաքեալի կողմից համարւում է Քրիստոսի նախատիպար» (Գանձասար, Երեւան, 1992 թ., հ. Բ, էջ 334)...