Համաձայն Գիտակցության մասին Քեմբրիջյան Հռչակագրի, կենդանիներն ունեն գիտակցություն:

Կենդանիներն ունե՞ն արդյոք գիտակցություն: Այս հարցը տալիս էր դեռևս Չարլզ Դարվինը, երբ խորհրդածում էր գիտակցության էվոլյուցիայի մասին: Դրան էր նվիրված նաև Քեմբրիջի համալսարանում 2012 թ. հուլիսին տեղի ունեցած կոնֆերանսը: Իսկ այդ հանդիպման արդյունքը եղավ Գիտակցության մասին Քեմբրիջյան Հռչակագիրը, որում ասվում է, որ մարդիկ եզակի չեն նեվրաբանական մեխանիզմներ ունենալու հարցում, որոնք վերարտադրում են գիտակցությունը, իսկ, դրա հետ մեկտեղ, նաև դիտավորյալ վարքը:

Այսպես, համաձայն այս Հռչակագրի, գիտակցությունը հատուկ է բոլոր կաթնասուններին, բոլոր թռչուններին և շատ կենդանիների, մասնավորապես որոշ միջատների և գլխոտանի կակղամորթերի (օրինակ, ութոտնուկներին և կաղամարներին):

Հետազոտող գիտնականների խոսքերով, նյարդային գործունեությունը սահմանափակված չէ ուղեղի մեծ կիսագնդերի կեղևով, և էմոցիոնալ վիճակների գրգռման և գիտակցության վերարտադրման համար չափազանց կարևոր են կեղևատակի նյարդային կոռուցվածքները: Հետազոտությունների ժամանակ ցույց է տրվել, որ ուղեղի միևնույն հատվածների գրգռումը մարդու և կենդանիների մոտ առաջ է բերում համապատասխան վարք և զգայական վիճակ: Ի դեպ, կենդանիների ուղեղի որ հատվածում էլ տեղի էր ունենում այդ արհեստական գրգռումը, դրան հետևող վարքի շատ ձևեր համաձայնվում էին փորձարկվող զգայական վիճակների հետ: Սա հենց դիտավորյալ (գիտակցված) վարքի դրսևորումն է:

Այնուամենայնիվ, գիտնականները չեն հայտարարում, որ գիտակցությունը, ինչպես նաև հաճույք ու ցավ զգալու ունակությունները կենդանիների և մարդկանց մոտ լիովին միատեսակ են:

Կարևոր է նշել, որ Հռչակագրի հեղինակների կարծիքով, այն առաջին հերթին գրված է հասարակության համար, ոչ թե՝ գիտնականների: Հետազոտողները հույս ունեն, որ կենդանիների մոտ գիտակցության գոյության գիտական ճանաչումը կօգնի դադարեցնել միլիոնավոր կենդանի արարածների չարաշահումը սնվելու, հագուստի, զվարճալիքների ու գիտության համար:

Այսպես, Հռչակագիրն հռչակած գիտնականներից մեկի՝ Ֆիլիպ Լոուի, խոսքերով, ամեն տարի 100 միլիոնից ոչ պակաս մկներ, առնետներ ու հավեր օգտագործվում են գիտական փորձերում, իսկ հնարավորությունը, որ թեստավորվող պրեպարատը կհասնի մարդու կլինիկական փորձարկումների ստադիային, կազմում է 6%: Հետազոտողները կարծում են, որ հենց այդ պատճառով այսօր մարդիկ իրենց ստեղծագործական ողջ էներգիան պետք է ուղղեն կենդանիների կյանքը հարգող տեխնոլոգիաների մշակմանը, և, առաջին հերթին, ոչ ինվազիվային (անարյուն) հետազոտության եղանակների մշակմանը: Իմիջիայլոց, ամբողջ աշխարհում օրական ուտում են մոտավորապես 50 միլիարդ հավ, 2,5 միլիարդ բադ և 1,3 միլիարդ խոզ, ինչպես նաև, կերակրի մեջ, ընդհանուր առմամբ, օգտագործում են շուրջ 1,1 միլիարդ կով, այծ ու ոչխար:

Գիտակցության մասին Քեմբրիջյան Հռչակագրին կարելի է ծանոթանալ՝ սեղմելով հետևյալ հղումը: