Այսօրվա դրությամբ հայտնաբերված բրածո կմախքների գտնվելու ամենահարուստ վայրերը մեզ են ներկայացնում մեր նոր նախնուն:

Լի Բերգերը կանգնած է մահացու ծուղակի հատակին և ժպտում է:

Այդ հորը գտնվում է Յոհաննեսբուրգից 45 կիլոմետր հեռավորության վրա, արևից խանձված լեռնահովտում, որտեղ բացառիկ ծառերի մեջ վխտում են ընձուխտները: Հորի կարմրավուն քարե պատերը բարձրանում են Բերգերի գլխից վեր և տեղ-տեղ այնքան վիթխարի են, որ նույնիսկ սարսափելի է դրանցով վեր բարձրանալով դուրս գալու (կամ, հակառակը, ցած իջնելու) մասին մտածելը: Շուրջ երկու միլիոն տարի առաջ հորը շատ ավելի խորն էր, և դրա մեջ ընկնող ցանկացած կենդանու համար հետդարձի ճանապարհ չկար: Ահա և ձևավորվել է բրածոների իսկական թանգարան, որը հիմա այդպես ուրախացնում է Բերգերին: Նա կռանում է հատակին ընկած կարմիր գետաքարի վրա և շոշափում է սպիտակ ելուստը:

-Կարծես թե ձեռքի ոսկոր է,-ասում է նա,-Նշանակում է՝ մենք գտանք ևս մի առանձնյակի:

Australopithecus sediba

«Լի Բերգերը համոզված է, որ Մալապայում կարող է գտնվել մարդկության պատմության ամենահին գաղտնիքներից մեկի բանալին»:

 Հորից հանված առաջին երկու կմախքները պատկանում էին 12-13 տարեկան մի պատանու և մի մեծահասակ էգի: Բերգերը՝ Վիտվատերսրանդի (Յոհաննեսբուրգ) Համալսարանի պալեոմարդաբան, և նրա կոլեգաներն իրենց հայտնագործության մասին տեղեկացրեցին 2010 թ. ապրիլին: Հայտնաբերման վայրը կրաքարային Մալապա քարանձավն էր, որը գտնվում է հնադարյան մարդկանց բրածոներով այնպիսի համբավ ձեռք բերած շրջանում, որ այն հաճախ անվանում են «մարդկության օրորոց»: Այս վայրերն իրենց համբավի համար պարտական են XX դարի ամենասկզբում կատարված բացահայտումներին: Այդ ժամանակ Հյուսիսային Աֆրիկայում հայտնաբերվել էին մարդու վաղուցվա էվոլյուցիայի լավագույն վկայությունները, այդ թվում ավստրալոպիտեկ աֆրիկականի մնացորդները՝ այդ պահին Homo sapiens-ի հայտնի նախնիներից ամենահինը: Սակայն, XX դարի կեսին, Լիկիի ընտանիքի կողմից, Տանզանիայում և Քենիայում կատարված՝ դարի նշանակալից բացահայտումներից հետո, որին հաջորդել են Դոնալդ Ջոհանսոնի՝ Լյուսիի կմախքը հայտնի հայտնագործությունը, 3,2 միլիոն տարի առաջ Էֆիոպիայի ներկայիս տարածում ապրած առանձնյակների հայտնագործությունները, «մարդկության օրորոց» պատվավոր անվանումը անցել է Արևելյան Աֆրիկային: Հիմա նրան էլ պատկանում է այդ անվանումը, բայց Լի Բերգերը կարծում է, որ շուտով ամեն ինչ նորից կփոխվի:

Նա համոզված է, որ Մալապայում կարող է գտնվել մարդկության պատմության ամենահին գաղտնիքներից մեկի բանալին: Խոսքն առաջին տեսակի առաջացման մասին է, որի ներկայացուցիչներն այնքան նման էին մարդկանց, որ նրանց կարելի կլիներ դասել Homo ցեղատեսակին:


Երիտասարդ Australopithecus sediba-ի արուի գանգը

«Ահա այստեղ էլ, հնարավոր է, սկսվել է ամեն ինչ»,-զգուշորեն դուրս գալով հորից՝ ասում է Բերգերը:

Այս տարվա ապրիլին մարդաբանների՝ Մինեապոլիսում անցկացված միջազգային հանդիպմանը Բերգերը և նրա կոլեգաները իրենց եզրակացությունները ներկայացրեցին ի օգուտ այն բանի, որ Մալապայում հայտնաբերված տեսակը՝ Australopithecus sediba-ն, հնարավոր է, հնագույն ավստրալոպիտեկի և մեր տեսակի՝ Homo-ի, միջև անցումային օղակ է: Ապացույցնե՞րը: Խնդրեմ՝ փոքր ուղեղ (դրա հետ մեկտեղ, որոշ՝ զարմանալիորեն ժամանակակից հատկանիշներ ունեցողինչպես ավստտրալոպիտեկի մոտ, ուսեր՝ ինչպես կապիկի մոտ և ծառերով մագլցելուն գերազանց հարմարված ձեռքեր, բայց, ավարտվող բավականին ժամանակակից դաստակներով, որոնք ընդունակ են վստահորեն գործիք բռնել: Մեծահասակ էգի ոտքն ունի ավելի տարօրինակ տեսք՝ բավականին ժամանակակից տեսակի թաթը  հենվում է կրնկային ոսկորին՝ ավելի հասարակ, քան Australopithecus afarensis-ինը (այս տեսակին է պատկանում Լյուսին), որն ապրել է մի ամբողջ միլիոն տարի ավելի առաջ:

Պալեոմարդաբանությունում՝ գիտություն, որն առավել հայտնի է գիտնականների անհաշտելի վեճերով, նմանատիպ պնդումները ոչ ոք չի թողնի առանց առարկությունների: Սակայն, կասկածի չի ենթարկվում այն փաստը, որ Մալապայան բրածոների նմանները նախկինում հայտնաբերված չեն եղել:

-Սա ուղղակի ցնցող բացահայտում է,-ասում է Միսուրիի Համալսարանի պալեոմարդաբան Քերոլ Ուոլդը,-Մենք չունենք միակցված կմախքների ոչ մի՝ այս աստիճան լավ պահպանված և հարուստ ընտրություն ընդհուպ մինչև նեանդերտալյան մարդը, որն ապրում էր ավելի քան հարյուր հազար տարի առաջ:

Բրածոների առատությունն ու հիանալի պահպանվածությունը հաճախ բացատրվում են այն վայրի առանձնահատկություններով, որտեղ նրանք հայտնաբերվել են: Ամենայն հավանականությամբ, Մալապան միաժամանակ եղել է ե՛վ ջրի, այսինքն, կյանքի աղբյուր, ե՛վ ծուղակ՝ կյանքը խլող: Երկու միլիոն տարի առաջ, ոչ խորը հովիտներով և սահուն բլուրներով հարթավայրի տակ ստորգետնյա ջրերը բացել են բազում քարանձավներ: Որոշ քարանձավներ բացվում էին՝ շեշտակի դեպի վար իջնող, 50 մետր խորությամբ հանքահորերի մակերեսին: Անձրևային եղանակին, երբ ջուրը բարձր էր կանգնած, կենդանիները կարողանում էին առանց դժվարության ջուր խմել ծովերից և սնվել ստորգետնյա սնունդով: Բայց չոր եղանակին նրանք ստիպված էին մտնել մութ փոսերի մեջ և գնալ ջրի ձայնի կամ հոտի ուղղությամբ՝ վտանգելով կյանքը՝ խորը փոսի մեջ ընկնելով: (Մալապյան տղայի ուսային ոսկորը ճաքված էր, որը լինում է բարձրությունից գլխիվայր ընկնելու դեպքում):


Պալեոմարդաբան Լի Բերգերը
(ձախից) և Ջոբ Քիբին

 «Australopithecus sediba-ի հայտնաբերման մեջ առավել կարևոր է այն, որ նա կարող է լույս սփռել Homo-ի մութ անցյալի վրա»:

Խլիր, որպեսզի էվոլյուցիոնացվես: «Այս կենդանիները ընտրություն չունեին՝ ողջ մնալու համար նրանց ջուր էր պետք»,-բացատրում է Մալապայում աշխատող, Վիտվատերսրանդի Համալսարանի կենդանաբան Բրայան Կունը: Մահից հետո, հոսանքը մահացածների մարմինները քշել է դեպի քարանձավների խորքերը, որտեղ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում մնացորդները թաղվել են ավազի և կավի միակ շերտի տակ, այլ ոչ՝ մի քանի հաստ շերտերի, ինչպես կլիներ նստվածքների երկարաժամկետ կուտակումից:

Ըստ Բերգերի, դա բարձրացնում է հավանականությունը, որ գտնված բոլոր առանձնյակները (դրանք, նվազագույը, չորսն են) մահացել են մի քանի շաբաթվա կամ, նույնիսկ, օրվա ընթացքում և, հնարավոր է, կենդանի ժամանակ գիտեին միմյանց: Արագ թաղման շնորհիվ մարմինները ուշ էին քայքայվում, որի պատճառով կմախքի ոսկորները մնում էին կենդանի առանձնյակին բնորոշ վիճակում՝ ընդհուպ մինչև ոտնաթաթերի ոսկրիկներն ու ձեռքերի դաստակները: Ավելին, տղայի գանգի գագաթին և կնոջ ծնոտի վրա՝ կզակի կողքին, պահպանվել են կաշվի մասնիկներ: Ոչ մի նման բան նախկինում չեն գտել:

-Օհո՜,-բացականչում է Պենսիլվանիա նահանգի մարդաբան Նինա Ջաբլոնսկին,-ավտրալոպիտեկների կաշվի պատառիկները աներևակայելի՛ են:

Եթե մասնիկների վրա մազերի և քրտնագեղձերի հետքեր կան, կարելի է պարզել, թե ինչպես են այդ՝ համարյա թե մարդիկ արձագանքել շոգին: Մազերի թանձրությունը և քրտնագեղձերի խտությունը կարող են կանխորոշել մեծ ուղեղի առաջացումը:

Իսկ մեծ ուղեղը Homo տեսակի գլխավոր նշանն է: Այժմ գոյություն ունեցող կապիկներից մեզ ամենամոտ բարեկամները՝ շիմպանզեները, կյանքի մի մասն անցկացնում են ծառերի ստվերում՝ արևի վառ ճառագայթներից թաքնվելով և նրանց մոտ քրտնարտադրությունը սահմանափակ է: Մեր հնագույն նախնիները նույնպես, ինչպես հարկն է, բնակվում էին անտառում: Սակայն, շուրջ երկու միլիոն տարի առաջ, երբ կլիման դարձավ չորային, նրանք սկսեցին սնունդ հայթայթել բաց, խոտով ծածկված հարթավայրերում, որը դժվար էր ուղեղի՝ շոգի հանդեպ շատ զգայուն օրգանի համար: Չէ՞ որ մեծ ուղեղը պահանջում է հատուկ արդյունավետության սառեցում, որը, Ջաբլոնսկիի կարծիքով, կարող էր ապահովված լինել քրտնագեղձերի խտության զգալի ավելացմամբ և մազածածկույթի նվազեցմամբ: Իսկ սառեցման արդյունավետ համակարգի շնորհիվ այդ օրգանը կարող էր էլ ավելի մեծանալ. մեծ ուղեղը գնալով ավելի էր պետք գալիս գործիքներ պատրաստել ու օգտագործել սկսող, նախագծեր մշակող և գործունեության այլ տեսակներով (որոնց համար անհրաժեշտ է հնարավորինս լավ պատկերացնել) զբաղվել սկսող մարդուն:

Ինչպիսի՞ն է Australopithecus sediba-ի ուղեղը: Այս հարցը Բերգերի մոտ առաջացնում է ևս մի լայն ժպիտ: Ուղեղի չափսերը մոտավորապես 420 սմ2 է՝ ինչպես ավստրալոպիտեկների մոտ: Իսկ արդեն ուղեղի ձևի մասին նույնը ասել չի կարելի: Բերգերի խումբը Պոլ Տաֆորոյի՝ սինխոտրոն ճառագայթման Եվրոպական կենտրոնից (Գրենոբլ, Ֆրանսիա), հետ միասին հետազոտել է նոր տեսակի ուղեղային խոռոչի կաղապարները (ներզատիչներ) և կատարել է գերբարձր թույլտվության լուսանկարներ: «Կիսագնդերի ճակատային հատվածները, պարզվում է, տարբեր չափերի են»,-նշում է Վիտվատերսրանդի Համալսարանի պալեոմարդաբան Քրիստիան Կառլսոնը:

Աջ և ձախ կիսագնդերի ցայտուն արտահայտված անհամաչափությունը մարդկային ուղեղի  յուրահատուկ հատկանիշ է, քանի որ զարգացման գործընթացում մեր ուղեղի տարբեր տեղամասեր ձեռք են բերել տարբեր մասնագիտացումներ, և ձախ կիսագունդը, մասնավորապես, ավելի շատ կապված է խոսքային ֆունկցիաների հետ:

Կառլսոնը ուղեղի հենց այդ հատվածում՝ ուղեղի Բրոկի գոտու շրջանում է հայտնաբերել ելուստի նշույլը՝ ժամանակակից մարդկանց մոտ՝ կապված լեզվային ինֆորմացիայի մշակման հետ: Սակայն, Դին Ֆալկը՝ Սանտա-Ֆեում հեռանկարային հետազոտությունների Դպրոցից, առարկում է, որ Բրոկի գոտին բնորոշվում է հատուկ ակոսների առկայությամբ, այնպես որ, բավական համարձակ քայլ կլիներ թույլ տալ դրա առկայությունը միայն մի թմբիկի համար:

Տեքստ՝ Ջոշ Ֆիշման

Նկարներ՝ Ջոն Գերշ

Ֆոտոներ՝ Բրենտ Սթիրթոն

Շարունակությունը՝ այստեղ