2014 թ. Մարտի 17-ին հրապարակվել են BICEP2 էքսպերիմենտի արդյունքները, որն ուսումնասիրում է ռելիկտիվ ճառագայթման բևեռացումը: Ռելիկտիվ ճառագայթումը տիեզերքային միկրոալիքային ֆոն է, որը հանդիսանում է երիտասարդ տիեզերքի լույսը: Այդ լույսը երիտասարդ տիեզերքը արձակել է, երբ եղել է 380.000 տարեկան, որն իր մեջ կրում է տվյալ ժամանակաշրջանում կատարված պրոցեսների հետքերը:Փորձարկման արդյունքում բացահայտվել է ռելիկտիվ ճառագայթման յուրահատուկ բնութագիր (կոչվում է բևեռացված Բ-մոդեր), որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել տեսնել աներևակայելի վաղ ժամանակաշրջանի տիեզերքը: Արդյունքները հայտարարվել են հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում: Միաժամանակ հրատարակվել է խմբի գիտական հոդվածը, և փորձարկման ամբողջ տեխնիկական տվյալները՝ տեղադրվել փորձարկման կայքում:

Աստղաֆիզիկոսների միջավայրում այս հաղորդագրությունը առաջացրել է լիովին հիմնավորված, իսկական իրարանցում: BICEP2-ի արդյունքների հաստատումը առաջին անգամ  տիեզերական ինֆլյացիայի (Մեծ Պայթյունից միլիվայրկյաններ հետո ընկած ժամանակահատվածը) ժամանակաշրջանում տիեզերքի հատկությունների փորձարարական ստուգման հնարավորություն կստեղծի:
Աղբյուր` arxiv.org