(Rosetta արբանյակը և Philae մոդուլը)

Rosetta առաքելության թռիչքի նպատակը, որը կատարվելու է Եվրոպական տիեզերական կազմակերպության կողմից, իրենից ներկայացնում է տիեզերական Philae իջեցվող ապարատի առաքում 67P գիսաստղի մոտ, որը հայտնի է նաև Չուրյումովա-Գերասիմենկո անվամբ: Իջեցվող ապարատը վայրէջք կկատարի գիսաստղի միջուկի հարավային մասում, միջուկի մատերիալի մասունքներ կհավաքի, որից հետո կվերադառնա Երկիր մոլորակ՝ հավաքած մասունքները հասցնելու համար: «67P գիսաստղի հարավային կիսագունդը հանդիսանում է ամենաանվտանգը վայրէջքի համար և գիտական տեսակետից ամենահետաքրքիրը»,-ասել է Ջերեմի Լեզուն, Rosseta առաքելության գիտնականներից մեկը՝ 2010 թ. սեպտեմբերի 23-ին, Հռոմում եվրոպական գիտական կոնգրեսի ժամանակ: 

(Ռեկորդակիր նկար` երկրից ամենաշատ հեռավորության վրա կատարված ինքնանկար)

"67P/Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղը հանդիսանում է ժամանակի ինքնատիպ պարկուճ՝ կազմված  Արեգակնային համակարգի ստեղծման ժամանակների նյութերից: Գիսաստղի միջուկի հարավային կիսագունդը արեգակի ճառագայթների ազդեցությամբ ենթարկվել է մեծ կործանումների, այդ իսկ պատճառով Philae ապարատին՝ հնագույն նյութը վերցնելու համար չի պահանջվի շատ խորը փորել: «Գիսաստղի միջուկի վրա ապարատի վայրէջքի ժամանակ գազերը հիմնականում դուրս կգան հյուսիսային կիսանգնդից, այդ իսկ պատճառով վայրէջքի համար ամենաանվտանգ վայրը կլինի հարավային կիսագունդը, դրա հետ մեկտեղ, հարավային կիսագնդում՝ տարածության մեջ գիսաստղի տեղադրվածության շնորհիվ բացակայելու են ջերմաստիճանի կտրուկ և կրիտիկական անկումները»,-ասում է Ջերեմի Լեզուն:
(գիսաստղ Չուրյումովա-Գերասիմենկո)

10 տարի ձգվող թռիչքից հետո Rosetta ապարատը 2014 թվականի մայիսին տիեզերքում կհանդիպի գիսաստղ Չուրյումովա-Գերասիմենկոյի հետ: Philae իջեցվող ապարատը, համաձայն նախաձեռնության, 2014 թվականի նոյեմբերին կիջնի գիսաստղի միջուկի մակերեսի վրա: Օրբիտալային և իջեցվող ապարատները գտնվելու են գիսաստղի վրա 13 ամիս շարունակ՝ հավաքելով և Երկրին հաղորդելով գիտական տեղեկություններ: Ապարատների տեղակայման նման ժամանակաչափը պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ գիսաստղը մոտենում է Արեգակին և ընկում նրա ճառագայթների ազդեցության տակ: Դա տեղի կունենա մոտավորապես 2015 թվականի օգոստոս ամսին, երբ գիսաստղը կգտնվի Արեգակից ամենաքիչ հեռավորության վրա: Գիսաստղի միջուկը, որը կազմված է փոշուց, սառույցից և սառեցված գազերց (ածխածնի երկօքսիդ և ածխածնի օքսիդ), սկսում է տաքանալ և գազերի խտությունն ավելանում է, ինչի արդյունքում ձևավորվում է, այսպես կոչված, գիսաստղի պոչը։

Գիսաստղի միջուկի մասունքների հավաքման համար իջեցվող Philae ապարատը համալրված է ոչ մեծ, փորող համակարգով, որի օգնությամբ կարվեն անցքեր և կվերցվեն մասունքներ ընդամենը 30 սանտիմետր խորությունից: Էքսպրես անալիզի ապարատը կկատարի որոշ մասունքների զննումը հենց տեղում, իսկ ավելի  մանրամասն հետազոտություն կկատարվի արդեն Երկրի լաբորատորիաներում:

Տեղի ընտրության հարցում ևս մեկ ոչ անկարևոր գործոն է այն, որ երկու տիեզերական ապարատներն էլ՝ ե՛վ օրբիտալը, ե՛վ իջեցվողը էներգիա են ստանում իրենց աշխատանքի անհրաժեշտության համար նախատեսված՝ արևային մարտկոցներով: Այդ ժամանակամիջում գիսաստղի հարավային մասում արևային լույսի պակաս չի գրանցվելու և ապարատները ստանալու են բավարար քանակի էներգիա:

(Philae–ի մոտավոր տեղը Չուրյումովա-Գերասիմենկոյի վրա)

Միամսյա անօգուտ որոնումներից հետո Եվրոպական տիեզերական կազմակերպությունը որոշում ընդունեց  Philae վայրէջքային մոդուլի որոնումների դադարեցման վերաբերյալ: Չնայած նրան, որ մոդուլի  վայրեջքի հնարավոր շրջանը փոքրացված էր մինչև 350-ը՝ 30 մետր, Rosetta օրբիտալային ապարատի հնարավորությունները բացահայտ չբավարարեցին 67P Churyumov-Gerasimenko գիսաստղի վրա գտնվող Philae ոչ մեծ մոդուլի հայտնաբերման համար: Հետագա որոնումները վտանգի են ենթարկում Rosetta առաքելության հիմնական նպատակը, և դրա հիման վրա տիեզերական ապարատը հրահանգ ստացավ տեղափոխվել ավելի բարձր օրբիտայի վրա:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Philae մոդուլը մտել է պատմության մեջ որպես առաջին մարդաստեղծ օբյեկտ, որը փորձ արեց փափուկ վայրեջք կատարել 67P գիսաստղի մակերևույթի վրա: 2014 թ. նոյեմբերի 12-ին մոդուլը շփման մեջ մտավ գիսաստղի մակերևույթի հետ, բայց վայրեջքի համակարգի խափանման պատճառով մի քանի անգամ ետ մղվեց մակերևույթից մինչև որ վերջնականապես ամրապնդվեց Abydos անվանումով վայրում, որի կոնկրետ գտնվելու վայրը հայտնի չէ մինչև օրս:

Ցավոք, Philae մոդուլը մակերևույթի վրա ամրապնդվել է փակված վայրում՝ արևային ճառագայթների թափանցումը արգելող խառնարանի պատերով կամ լեռով, որոնք պիտի ընկնեին ապարատի արևային մարտկոցների մակերևույթի վրա: Այդպիսի պայմաններում արևային մարտկոցները չկարողացան Philae ապարատն ապահովել էներգիայով և վայրեջքից 60 ժամ անց, ամբողջությամբ ծախսելով հիմնական մարտկոցի լիցքը, Philae մոդուլը դադարեցրեց գործունեությունը:

Այդ ժամանակվանից ի վեր ԵԿԿ-ի մասնագետները փորձում էին նկարներով գտնել Philae մոդուլի ճշգրիտ վայրը, որոնք արված էին դրանով իջնելու և հնարավոր տեղից 18-23 կիլոմետրի վրա գտնվող Rosetta օրբիտալային ապարատին ուղարկելու ժամանակ: Այդ դեպքում Rosetta ապարատը հայտնվում էր այդ վայրի վերևում կոնկրետ որոշված ժամանակահատվածներում, երբ Philae մոդուլը պիտի լուսավորվեր Արեգակի ճառագայթներով: Օգտագործելով Rosetta ապարատի սարքավորումները, որոնք «տեսել» էին Philae մոդուլի ետ մղումների հետքերը, հնարավորություն տվեցին նեղացնել որոնումների շրջանը, բայց դա չտվեց հիմնավոր արդյունք:

Հիմա Rosetta-ն սկսել է իր տեղափոխությունը 67P գիսաստղի միջուկից դեպի ավելի բարձր օրբիտա, այնտեղ, որտեղ Philae մոդուլի հայտնաբերման հնարավորությունները ավելի կփոքրանան: Նման հեռավորությունից, որը նման է լինելու նկարի վրա երեք կետերին, անհնար կլինի գտնել Philae մոդուլը։ Բացի դրանից մոդուլի երկար փնտրտուքը և ռեսուրսների վատնումը արդեն կարող է վտանգի տակ դնել առաքելության կատարման գրաֆիկը, որը հիմնված է մի շարք գիտական հետազոտությունների վրա։

ESA մասնագետները մոտավոր կանխատեսում են այն ժամանակահատվածը, երբ կարող են բարենպաստ պայմաններ լինել գիսաստղի համար, դա մարտի սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածն է, երբ գիսաստղը կընդունի այնպիսի դիրք արևի նկատմամբ, որ վերջինիս ճառագայթները կընկնեն մոդուլի արևային էլեմենտների վրա և կլինի մինիմալ՝ 17 վատտ էլեկտրաէներգիա, որը անհրաժեշտ է Philae հիմնական համակարգերի վերագործարկման համար։