Գիտնականների, պրոֆեսորների և ընդհանրապես գիտական գործունեությամբ զբաղվողների մեջ աստծուն հավատացողների քանակը զգալիորեն քիչ է սովորական բնակչության համեմատ: Դա բացատրվում է նրանով, որ գիտական գործունեությամբ զբաղվողների ինտելեկտի գործակիցը բարձր է մնացած բնակչության համեմատ: Կրոնավորության և ինտելեկտի գործակցի միջև կա ճշգրիտ կախվածություն: Բերեմ փաստացի օրինակ.

 2008 թ. Հելմուտ Նյուբորգը անցկացրեց հետազոտություն ինտելեկտի և կրոնավորության կախվածության վերաբերյալ: Հետազոտությունը ցույց տվեց, որ աթեիստների հավաքած IQ բալերը միջին հաշվով 1,95-ով բարձր են, քան ագնոստիկներինը, 3,82-ով բարձր, քան լիբերալ հավատացյալներինը և՝ 5,89-ով բարձր, քան դոգմատիկ հավատացյալներինը: Նյուբորգի հետազոտության արդյունքները հրապարակվել են Intelligence գիտական պարբերականում:

Նյուբորգը Օլստերյան համալսարանի՝ հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Լինի հետ մասնակցություն է ունեցել նաև այլ հետազոտությունների մեջ: Դրանք անցկացվել են 137 երկրներում: Մշակելով 6825 ամերիկացի դեռահասների տվյալները, գիտնականները հայտնաբերել են, որ IQ թեստերում աթեիստների հավաքած միավորները միջինը 6 բալով գերացանցում են ոչ աթեիստների հավաքած միավորներին: Դրա հետ մեկտեղ, հետազոտությունների հեղինակները պարզել են, որ այն 23 երկրները, որոնցում աթեիստները 20 %-ից ավել են, մյուս երկրների համեմատ ցուցաբերել են քաղաքացիների՝ ամենաբարձր IQ բալերը:

Այս հետազոտության արդյունքներին հետևեց քննադատությունը:

Կրոնական հարցերի Կենտրոնի և Լոնդոնյան Բրիքբեք ժամանակակից քոլեջի տնօրեն, պրոֆեսոր Գորդոն Լինչը մտահոգություն հայտնեց, որ հետազոտությունները հաշվի չեն առել սոցիալական, տնտեսական և պատմական գործոնների մի ամբողջ համալիր, և, ինչպես հասատված է, դրանցից յուրաքանչյուրը տարբեր եղանակներով ունենում են իրենց ազդեցությունը ինչպես կրոնի, այնպես էլ IQ-ի վրա:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր մետաանալիզ:

2013 թ. ԱՄՆ-ի Ռոչեսթերի համալսարանի պրոֆեսորներ Միրոն Զակերմանը և Ջորդան Զիլբերմանը, ինչպես նաև Ջուդիթ Հոլը` ԱՄՆ-ի Հյուսիս-արևելյան համալսարանից, անցկացրեցին 1928-2012 թթ. անցակցված 63 հետազոտությունների առաջին լայնամասշտաբ, համակարգված մետաանալիզը: 63 հետազոտություններից 53-ը ցույց տվեցին բացասական կորելացիա զարգացած ինտելեկտի և կրոնավորության միջև, իսկ դրական կորելացիա ցույց տվեցին ընդամենը 10-ը: Էական բացասական կորելացիա հայտնաբերվեց 35 աշխատանքների մեջ, իսկ էական դրական՝ միայն 2-ում: Մետաանալիզը հայտնաբերեց բացասական կորելացիա -0,24 գործակցով: Սա նշանակում է, որ աթեսիտների բավականաչափ մեծ խմբի մեջ կգտնվեն IQ թեստերի լավ արդյունքներով ավելի շատ մարդիկ, քան հավատացյալների մեջ: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Personality and Social Psychology Review պարբերականում: