Ռիկի Ջերվեյս (1961 թ. հունիսի 25, Ռեդինգ, Մեծ Բրիտանիա) – անգլիացի հումորիստ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և երաժիշտ: Առավել հայտնի է «The Office» և  «Extras» անգլիական սերալներից: Նա և Սթիվեն Մյորչանտը եղել են բոլոր սերիաների ռեժիսորներն ու սցենարիստները, բացի այդ, Ջերվեյսը երկու հեռուստասերալներում էլ նկարահանվել է գլխավոր դերում:

Ջերվեյսը բազում մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ BAFTA-ի յոթ, British Comedy Awards-ի չորս, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2010, 2011 և 2012 թթ. եղել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության հաղորդավարը:


Կենսագրությունը

 

Ծնվել և մանկությունն անցկացրել է երկու եղբոր և մի քրոջ հետ Ուիթլիում, Ռեդինգի արվարձանում (Անգլիա): Ջերվեյսի խոսքերով, նա լավ է դաստիարակվել ծնողների կողմից, ընտանիքում հարաբերությունները հիմնվում էին վստահության, ազնվության և պարզության վրա:

Ջերվեյսը հաճախել է Ուիթլի Փարք Ինֆանթս, Ջունյոր Դպրոցները և երկրորդ կրթույթունը ստացել է Էշմիդ դպրոցում: 1979 թ. ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ: Սկզբում նա ուսումնասիրել է կենսաբանություն, բայց երկու շաբաթ անց որոշել է զբաղվել փիլիսոփայությամբ: Ուսանողական տարիներին ծանոթացել է Ջեյն Ֆելոնի հետ, որի հետ հանդիպել է 1982 թ.-ից և հիմա ապրում է նրա հետ:

1982-1984 թթ. երգել է Seona Dancing դուետում: 2001 թ.-ից վարում է The Ricky Gervais Show-ն և կատակերգական այլ շոուներ ռադիոյով՝ Սթիվեն Մյորչանտի և Կառլ Փիլքինգթոնի հետ: Սթիվեն Մյորչանտի հետ միասին 2001 թ. ստեղծել է «The Office» հեռուստասերալը, 2005 թ.՝ «Extras» հեռուստասերալը: 2008 թ. իր դերն է տարել GTA IV խաղում:

Ջերվեյսն աթեիստ է և կենդանիների պաշտպանության մոլեգին ջատագով: