Ավտոբուսների վրա աթեիստական գովազդի նախագիծը ստեղծել էր The Guardian պարբերականի լրագրող Էրան Շերինպոդը Բրիտանական հումանիստական ասոցիացիայի ղեկավարությամբ: Այն ուղղված էր՝ Լոնդոնի ավտոբուսների վրա աթեիստական կարգախոսների տեղադրման համար գումար հավաքելուն: Էրիան Շերինը հանդես եկավ որպես գովազդի նախաձեռնող՝ ի պատասխան ավտոբուսների վրա ավետարանական քարոզիչների համանման գովազդի, որն իրենից ներկայացնում էր հղում՝ «բոլոր ոչ քրիստոնյաներին սպասվում են հավերժ տանջանքներ դժոխքում» և «նրանք կվառվեն բոցավառ գեհենում» խոսքերը պնդող կայքին: Հասարակական տրանսպորտի ղեկավարությունում նման գրառումներից վրդովված Շերինին բացատրեցին, որ գովազդում ոչ մի վիրավորական բան չեն տեսնում, քանզի այն միայն գովազդը պատվիրողի մասնավոր կարծիքի արտահայտությունն է: Ի պատասխան իշխանությունների անգործությանը, Էրիան Շերինը 2008 թ. հունիսի 20-ին «The Guardian»-ում տեղադրեց «Թխեք թող գա, աթեիստներ» հոդվածը, որտեղ բոլոր նրանց, ովքեր կողմ էին գովազդի գաղափարինկոչ էր անում նվիրաբերել 5-ական ֆունտ: Նախապես նպատակ էր դրվել հավաքել 5 500 եվրո և Ռիչարդ Դոկինզը խոստացավ նվիրաբերել ևս այդքան գումար, սակայն կազմակերպությունը հսկայական հաջողություն ունեցավ և առաջին չորս օրվա ընթացքում հավաքվեց ավելի քան 100 000 եվրո: 2009 թվականի հունվարին արձակվեցին «Ամենայն հավանականությամբ, աստված գոյություն չունիԲավակա՛ն է անհանգստանալ, վայելե՛ք կյանքը» կարգախոսով ավտոբուսները: