Եվրոպա (Յուպիտեր 2), այն Յուպիտերի վեցերորդ ամենամոտ «լուսինն» է և վեցերորդ խոշորագույն արբանյակն Արեգակնային համակարգում: Եվրոպան հայտնաբերվել է 1610թ.-ին, Գալիլեո Գալիլեի կողմից։ Եվրոպան ավելի մանրամասն սկսել են հետազոտել սկսած 1970-ական թվականներից:
Այն մի քիչ ավելի փոքր է, քան Երկրի Լուսնը, Եվրոպան հիմնականում պատված է սառցե ժայռերով և հավանաբար ունի երկաթե միջուկ. Այն ունի նոսր մթնոլորտ՝ կազմված հիմնականում թթվածնից: Մակերեսի վրա երևում են բազմաթիվ ճաքեր: Այն պատված է սառեցված ջրով։ Սառույցի ակնհայտ երիտասարդության շնորհիվ գիտնականները հանգել են այն վարկածին, որ սառույցի տակ ջրի օվկիանոս գոյություն ունի։ 2014թ. Սեպտեմբերի 8-ին NASA-ն հաղորդել է, որ կան ապացույցներ, որոնք հաստատում են Եվրոպայի սառցե հաստ շերտի գոյությունը։
2013 թվականի դեկտեմբերին NASA-ն, հիմնվելով Hubble Տիեզերական աստղադիտակի ուսումնասիրությունների վրա, հայտարարել է, որ հայտնաբերվել է ջրի գոլորշի Եվրոպայի մթնոլորտում։ Նման ջրային գոլորշի հայտնաբերվել է նաև Էնցելադի վրա, որը Սատուրնի արբանյակն է։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) պատրաստվում է 2022թ.-ին ավտոմատ ռոբոտ ուղարկել Եվրոպայի վրա, աշխատանքերը պետք է մեկնարկեն 2020թ.-ին։