Spirit (թարգմանաբար` Հոգի) Մարսագնացը, որը նաև հայտնի է որպես MER-A (Mars Exploration Rover - A), ռոբոտ է, որը գտնվում է Մարսի վրա, (2004-2010 թթ.): Այն մեկն էր երկու մարսագնացներից, որոնք ուղարկվել են Մարս՝ NASA-ի ընթացիկ Mars Exploration Rover ծրագրով: Այն հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի վրա 2004 թ.  հունվարի 4ին, ժամը 04:35, երեք շաբաթ առաջ իր երկվորյակից` Opportunity-ից (MER-B), որը վայրէջք է կատարել Մարսի մյուս կողմում, Spirit-ը շարքից դուրս է եկել 2009թ.-ին, իսկ 2010թ. մարտի 22-ին կապը վերջնականապես կորել է Spirit-ի հետ։
(Spirit)

Իսկ ահա Opportunity (թարգմանաբար` Հնարավորություն)-ին` որը վայրէջք է կատարել Spirit-ից 3 շաբաթ անց, դեռ շարունակում է առաջ շարժվել, հավաքել գիտական դիտարկումներ և ուղարկել Երկիր։ 2014թ. Հուլիսի 28-ին NASA-ն հայտարարել է, որ Opportunity-ն անցել է է ավելի քան 40 կմ ճանապարհ Մարս մոլորակի վրա և սահմանել նոր ռեկորդ՝ անցելով ամենամեծ հեռավորությունը ոչ Երկրի վրա, գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Խորհրդային Միության Lunokhod 2 լուսնագնացը, որն անցել էր 39 կմ  Լուսնի վրա։
(Opportunity)