SpaceX ընկերությունը պլանավորում է տիեզերանավը երկրի ուղեծրից դուրս բերող հրթիռները ետ վերադարձնել երկիր և չթողնել դրանք ուղեծրի վրա, ինչը հնարավորություն կտա վերալիցքավորել հրթիռները և օգտագործել այլ տիեզերանավերի համար և չավելացնել տիեզերական աղբը։

Տիեզերական աղբը, որը նաև հայտնի է որպես ուղեծրային բեկորներ, տիեզերական թափոն, անպետք օբյեկտնների հավաքածու է Երկրի ուղեծրում. այն ներառում է հրթիռային ապաինտեգրացիոն փուլերից մնացած հրթիռների հատվածներ, հին արբանյակներ, բախումների հետևանքով առաջացած բեկորներ։ Դրանք պտտվում են երկրի ուղեծրի շուրջ մոտավորապես 11.7 կմ/վ արագությամբ և հավանականությունը մեծ է, որ կարող են բախվել նոր կամ գործող տիեզերանավերին, ինչը կարող է շարքից հանել տիեզերանավը։


2009 թ. տվյալներով ուղեծրում առկա է 5սմ-ից մեծ 19 000 և 5սմ-ից փոքր 300 000 բեկոր տիեզերական թափոն։