Մարկ Տվեն (Սեմուել Լենգհորն Քլեմենս, 1835 թ. Նոյեմբերի 31-1910 թ. Ապրիլի 21, ԱՄՆ, Միսուսրի, Ֆլորիդա) – ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ: Ստեղծագործել է հումորի, սատիրայի, փիլիսոփայական ֆանտաստիկայի, հրապարակախոսության և այլ բնագավառներում՝ հանդես գալով մարդասիրական և ժողովրդավարական դիրքորոշումներով:

«Մարկ Տվեն» կեղծանունը վերցրել է երիտասարդ տարիքում՝ գետային նավարկության տերմիններից:

Ծնվել է 1835 թ. Նոյեմբերի 30-ին Ֆլորիդա փոքրիկ քաղաքում: Նա Ջոն և Ջեյն Քլեմենսների ողջ մնացած չորս երեխաներից երրորդն էր: Երբ Սեմը դեռ երեխա էր, ընտանիքը լավ կյանքի որոնումներով տեղափոխվում է Հաննիբալ քաղաք: Հենց այդ քաղաքն ու դրա բնակիչներն են նկարագրված Մարկ Տվենի հայտնի ստեղծագործություններում, հատկապես «Թոմ Սոյերի արկածները» գրքում (1876):

Քլեմենսի հայրը մահացել է 1847 թ.՝ թոքաբորբից, թողնելով շատ պարտքեր: Ամենամեծ որդին՝ Օրայոնը, շուտով սկսել է թերթ բաժանել և Սեմն իր ներդրումն է ունեցել այնտեղ որպես տպագրիչ, և, երբեմն էլ՝ որպես հոդվածների հեղինակ: Ամենալավ ու վիճելի հոդվածները դուրս են եկել հենց նրա գրչից:

1853 թ.-ից թափառել է երկրով մեկ, եղել է լոցման, ոսկեխույզ, լրագրող: Լայն տարածում է գտել նրա «Նշանավոր ցատկոտող գորտը Կալավերասից» (1865) պատմվածքը: 1867 թ.-ին Տվենը շրջագայել է Եվրոպայում և Պաղեստինում: Այդ ճամփորդության մասին գրած «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» (1869) գիրքը տպագրվել է ամբողջ երկրում և անվանվել ՝ «Այս պահին, Ամերիկայում ստեղծված՝ հումորային գրականության լավագույն ստեղծագործություն»: 1872 թ.-ին Մարկ Տվենը հրատարակել է Հեռավոր Արևմուտքի մասին պատմող «Կոփվածները» ինքնակենսագրական ակնարկների գիրքը: Երիտասարդ Տվենի երգիծանքը երբեմն դառն է, բայց նրա՝ համաշխարհային ճանաչում գտած պատմվածքների մեծ մասը («Հին ու նոր ակնարկներ», 1875) համակված է վարակիչ կենսուրախությամբ: 1871-1891 թթ. Տվենն ապրել է Հարթֆորդում (Քոնեքթիքութի նահանգ): 1875 թ.-ին «Atlantic Monthly» ամսագրում տպագրել է ակնարկներ («Հին ժամանակները Միսիսիպիի վրա»), 1876 թ.-ին հրատարակել է «Թոմ Սոյերի արկածները», 1884 թ.-ին՝ «Հեքլբերի Ֆինի արկածները» զավեշտական և մարդասիրական վեպերը, 1883 թ.-ին՝ «Կյանքը Միսիսիպիի վրա» գիրքը, որոնցում նկատելի է անցյալի և ժամանակակից Ամերիկայի միջև եղած անջրպետը։ Տվենին հուզել է միջնադարի խնդիրը։ Անցյալի հիերարխիկ հասարակությունը, որ խռովում էր նրա դեմոկրատ էությունը, նրան պատկերանում էր գրոտեսկային տեսքով։ 1882 թ.-ին հրատարակվել է Տվենի «Արքայազնը և աղքատը» (հայ հրտ «Իշխանն ու աղքատը», 1893) վիպակը, որտեղ այլաբանական պատումը կրքոտությամբ մերժում է սոցիալական առանձնաշնորհումների ու միջնապատերի աշխարհը։ Մարտական երանգ ունի Տվենի՝ «Քոնեքթիքութցի Ցանկին Արթուր թագավորի արքունիքում» (1889, հայ հրտ 1970) սուր ծաղրերգական վեպը։ Գրողի կյանքի վերջին երկու տասնամյակներին գրված բազմաթիվ էջեր համակված են դառնության զգացումովՊարզամիտ Ոփլսոնը», 1894)։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։ Նոր ժամանակաշրջանի խոշորագույն հումորիստ Տվենը նաև սիրված մանկագիր է: